Հուլիսին ցիկլոնային գործունեությունը զգալիորեն նվազում է

Հուլիսին ցիկլոնային գործունեությունը զգալիորեն նվազում է

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսը համարվում է ամռան ամենաշոգ ամիսներից մեկը՝ ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում զգալիորեն նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալիորեն նվազում է տեղումների քանակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։

Նա նշել է, որ 1935 թվականից իրականացված դիտարկումների համաձայն՝ ամենատաք հուլիսը գրանցվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․5 °C, իսկ ամենազով հուլիսը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հուլիսը գրանցվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 126 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 5․1 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տվել, որ 1935-2025 թթ․ ժամանակահատվածում Հայաստանում հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը բարձրացել է 1․7 °C-ով, իսկ տեղումների քանակը նվազել է մոտ 15 % կամ 7 մմ-ով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---