Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները![]() 1 հուլիսի 2026 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Այս ամառ Ucom-ը ռոումինգը դարձնում է ավելի հարմար և հասանելի ճանապարհորդողների համար։ Թարմացված uTravel առաջարկն այժմ ներառում է ավելի մեծ ինտերնետային փաթեթներ՝ մատչելի գներով. բաժանորդներն արդեն կարող են ընտրել նոր «uTravel 4 ԳԲ», «uTravel 6 ԳԲ» և «uTravel 9 ԳԲ» փաթեթները և անհոգ վայելել իրենց ճանապարհորդությունը։ Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Թունիսում և ամառային հանգստի համար հաճախ ընտրվող այլ ուղղություններում Ucom-ի բաժանորդները կարող են ակտիվացնել 4 ԳԲ, 6 ԳԲ կամ 9 ԳԲ ինտերնետ փաթեթ՝ վճարելով համապատասխանաբար 4500, 6500 և 9500 դրամ։ «uTravel 4 ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#, «uTravel 6 ԳԲ»-ի համար՝ *121*33#, իսկ «uTravel 9 ԳԲ»-ի համար՝ *121*34#։ «Ճանապարհորդության ժամանակ մարդիկ ուզում են կապի մեջ մնալ առանց բարդ հաշվարկների և անսպասելի ծախսերի։ Հենց այդ տրամաբանությամբ ենք ձևավորում մեր ռոումինգ առաջարկները՝ ավելացնելով ինտերնետի ծավալը, պահպանելով հասանելի գինը և ընդլայնելով ծառայությունների աշխարհագրությունը։ Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի բաժանորդը արտերկրում նույնպես ստանա հարմար և որակյալ թվային փորձառություն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Հայաստանից դուրս բաժանորդների համար կապի հասանելիությունն առավել հարմար դարձնելու նպատակով Ucom-ը շարունակաբար ընդլայնում է ռոումինգ գործընկերների ցանցը։ Այս պահին Ucom-ի ռոումինգ ծառայությունները հասանելի են 167 երկրի 319 օպերատորների ցանցերում։ Ժամանակակից գերարագ 5G կապն արդեն հասանելի է աշխարհի բոլոր մայրցամաքներում․ Ucom-ի բաժանորդները կարող են 5G ռոումինգից օգտվել 55 երկրի 87 օպերատորների ցանցերում, այդ թվում՝ Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում և այլ երկրներում։ Ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի միջոցով կամ հավաքելով *121#։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |