Կառավարություն․ IMEI համարների գրանցումը կապ չունի անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ

Կառավարություն․ IMEI համարների գրանցումը կապ չունի անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակն է ապահովել բջջային հեռախոսների օրինական շրջանառությունը, ասվում է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ IMEI համարների գրանցումը կապ չունի անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ:

Նշվում է, որ կարգավորումը նպատակ ունի՝

  • նվազեցնել ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
  • ապահովել հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
  • պաշտպանել սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
  • ստեղծել բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։

«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կառավարությունը ներկայացրել էնաև հարցի շուրջ շավալված քննարկման ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ստեղծել IMEI կոդերի միասնական պետական համակարգ, ապահովել դրա փոխգործելիությունը մաքսային մարմինների, կապի օպերատորների և այլ պետական կառույցների տվյալների շտեմարանների հետ։ Համակարգը թույլ կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված սարքերի ակտիվացումը։

Նախագծով նախատեսվում է նաև անհատների համար իրենց նոր բջջային հեռախոսի IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---