Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի գները բարձրացել են

Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի գները բարձրացել են

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի գները բարձրացել են։ Այդ մասին ասվում է այգու հայտարարության մեջ:

Նշվում է, որ փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը:

Նոր սակագներն են՝

  • Երկուշաբթի

3-ից 69 տարեկան այցելուների համար՝ 1000 դրամ։

  • Երեքշաբթիից կիրակի

3-ից 69 տարեկան այցելուների համար՝ 2000 դրամ։

Երևանի կենդանաբական այգում շարունակում են գործել անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար, այդ թվում՝ մինչև 3 տարեկան երեխաների, 70 և բարձր տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամների, մանկատներում և հատուկ խնամքի կենտրոններում հաշվառված անձանց, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիների համար։

Բացի երկուշաբթի օրվանից՝ երեքշաբթիից կիրակի օրերին գործում են նաև զեղչեր։ Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար կիրառվում է ընդհանուր արժեքից 5% զեղչ, իսկ դպրոցների, մանկապարտեզների և զարգացման կենտրոնների սաների խմբային այցելությունների դեպքում՝ համապատասխան տեղեկանքի առկայությամբ, յուրաքանչյուր անձի համար գործում է 70% զեղչ։

Անվճար մուտքից կամ զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---