Աշոտյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել![]() 1 հուլիսի 2026 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ երկու ամսով երկարացնելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ներկայացված միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։ «Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։ Նախորդ գործով 777-օրյա կալանքը հաշվի առնելով՝ Արմեն Աշոտյանի անազատությունը ներկայիս ռեժիմի օրոք ընդհանուր առմամբ տևում է արդեն 800 օրից ավել»,- նշել է փաստաբանը։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման քրեական վարույթի շրջանակներում մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակակելու որոշում էր կայացրել, որոնց թվում էր նաև Արմեն Աշոտյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |