Բնակավայրերի մուտքերի մոտ պետական դրոշի տեղադրման միասնական կարգ կսահմանվի![]() 1 հուլիսի 2026 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պետական դրոշ տգեղադրելու նախագծին: Պետական դրոշի տեղադրման միասնական կարգ կսահմանվի: Նախագիծը ներկայացնելով՝ պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշել է, որ ներկայում Հայաստանի բնակավայրերում և համայնքներում պետական դրոշի տեղադրման վերաբերյալ իրավական կարգավորում չկա, հայտնում է 1lurer.am-ը: Նախագիծը հեղինակել են ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Քննարկման ընթացքում պատգամավորները հետաքրքրվել են պետական դրոշի օգտագործման ընդհանուր կարգով և բնակավայրերում դրա տեղադրման վայրի ընտրության սկզբունքներով։ Հիմնական զեկուցողը ներկայացրել է համապատասխան պարզաբանումներ։ Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը, որը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը։ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ կառավարության առաջարկներն ընդունվել են նախագծի համահեղինակների կողմից։ Քննարկման արդյունքում հանձնաժողովը լրամշակված տարբերակով օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |