Էդվարդ Նալբանդյանը եւ Ջեյմս Ստայնբերգը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր29 հունիսի 2009 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Ստայնբերգի հետ, որին ներկա էին նաեւ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Զրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր, փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի: Կանադայի արտաքին գործերի նախարար Լորենս Քաննոնի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ փոխգործակցության եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները: Նախարարներ Նալբանդյանն ու Քաննոնը անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |