Ֆոն դեր Լայենը գործակցություն է առաջարկել Ալիևին և «բարձր գնահատել ՀՀ էլեկտրամալուխ անցկացնելու առաջարկը»![]() 2 հուլիսի 2026 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ ասել է, որ ԵՄ-ն փոխկապակցվածության համագործակցություն է առաջարկում Ադրբեջանին: Նա նաև բարձր է գնահատել «դեպի Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու առաջարկը», հայտնում է APA-ն: «Մենք բարձր ենք գնահատում նաև ձեր առաջարկը՝ Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու վերաբերյալ»,-ասել է նա: ԵՄ պաշտոնյան հավելել է, որ Ադրբեջանը հաջողությամբ համատեղում է «իր ռազմավարական աշխարհագրական դիրքը, աճող տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային ազդեցությունը»: «Հարավային Կովկասն աշխրահի կարևորագույն խաչմերուկներից մեկն է, որը միավորում է Եվրոպան, Կասպից տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան, որի ռազմակավարական նշանակություն աճում է: Եվ Ադրբեջանն այդ գործընթացում կենտրոնական դերն է խաղում: Շատ երկրներ չեն, որ նման շահավետ դիրք ունեն: Հենց այդ պատճառով մենք առաջարկում ենք փոխկապակցվածության համագործակցություն ստեղծել ԵՄ և Ադրբեջանի միջև: Այդ նախաձեռնությունն իրականացվելու է տարնսպորտային, էներգետիկ և թվային հաղորդակցությունը ներառող փոխկապակցվածության մասին բարձր մակարդակի երկխոսությանը զուգահեռ»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Ադրբեջանից հետո նախատեսվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |