Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ![]() 2 հուլիսի 2026 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի նախկին խոսնակ, ռազմական վերլուծաբան-փորձագետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Ալբերտ Բաղդադյանը ազատվել է համալսարանի պետի պաշտոնից։ Նախագահի այլ հրամանագրերով գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար, իսկ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Արմեն Գյոզալյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի, Լևոն Դավիդյանը՝ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի, Համլետ Լևոնյանը՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, իսկ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը` ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Հովհաննիսյանը 2012-2020 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնը, 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա ասուլիսները։ 2021-ին նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, իսկ 2023-ին՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |