Զախարովան զուգահեռ է անցկացրել ՀՀ և Մոլդովայի միջև՝ բնակության ցենզի մասով![]() 2 հուլիսի 2026 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ՝ կապված ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար ՀՀ-ում բնակության ցենզ սահմանելու ծրագրերի հետ՝ նշելով, որ նմանատիպ քայլեր նախկինում իրականացրել են Մոլդովայի իշխանությունները։ «Այստեղ, կարծես, նույնիսկ հակառակ իրավիճակն է ստեղծվել. հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից... Հաշվի առնելով հանրապետությունում (Հայաստանում - խմբ.) եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը՝ ակամայից հիշում ես 2025 թվականին Մոլդովայում անցկացված ընտրարշավը։ Այն ժամանակ Սանդուի վարչակարգը նպատակաուղղված անում էր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանում գտնվող հայրենակիցները չկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը», — ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Զախարովան նաև նշել է, որ, իր գնահատմամբ, տվյալ դեպքում ևս ստեղծվել է Մոլդովային նման իրավիճակ, որի հետևանքով հայկական սփյուռքը կարող է մեկուսացած մնալ երկրի և ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից։ Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը և Արուսյակ Մանավազյանը մշակել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար բնակության ցենզի սահմանում։ Օրինագիծն ուղարկվել է կառավարություն՝ եզրակացություն ստանալու նպատակով, որից հետո նախատեսվում է դրա քննարկումն ու ընդունումն Ազգային ժողովում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |