Բրազիլացի հարձակվող Մարկոս Պիզելլին Փարիզի «Արարատից» տեղափոխվել է «Փյունիկ»

PanARMENIAN.Net - Բրազիլացի հարձակվող Մարկոս Պիզելլին հուլիսի 1-ից կպաշտպանի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գույները:



Պիզելլին այս սեզոնում հանդես է եկել Ֆրանսիայի առաջնության 5-րդ դիվիզիոնի Փարիզի «Արարատ» թիմում, որը սիրողական մակարդակի ակումբ է: Բրազիլացին եւ եւս հինգ խաղացողներ տեղափոխվել էին Երեւանի «Արարատից» Փարիզի նույնանուն ակումբը, ակումբի սեփականատեր, խոշոր գործարար Հրաչ Կապրիելյանի նախաձեռնությամբ:



Պիզելլին երկու անգամ դարձել է Հայաստանի առաջնության լավագույն հարձակվողը, ինչպես նաեւ երկու խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, խաղերից մեկում (Մոլդովա-Հայաստան) նա դարձավ գոլի հեղինակ:



Հավանաբար Մարկոսը հուլիսի 7-ին «Փյունիկի» կազմում կմասնակցի Հայաստանի առաջնության 10-րդ փուլի հետաձգված խաղին` իր նախկին թիմի, Երեւանի «Արարատի» դեմ խաղին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---