Եվրահանձնաժողովի նախագահ․ ՀՀ-ն շուտով հավելյալ 18 մլն եվրո կստանա![]() 2 հուլիսի 2026 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: «Սա վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը, գրում է Radar Armenia-ն: Նա հավելել է, որ իրենք առաջարկ են ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, ինչը կազատականացնի արտահանումների մոտ 80%-ը դեպի ԵՄ։ «Ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի»,-շեշտել է նա և հավելել, որ իրենք կարող են վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների։ «Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի համարյա 99% թարմ գյուղմթերքի համար, նաև 90% ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա։ Սա ընդամենը սկիզբն է»,-ընգծել է Լայենը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է, իսկ Հայաստան-ԵՄ հարաբերությունները դարձել են առավել սերտ, քան երբևէ։ Վարչապետը նշել է, որ ուրախ է տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալել Եվրոպական հանձնաժողովի նախագահին Հայաստանում, հայտնում է Արմենպրեսը: «Հայաստան-ԵՄ համագործակցության հիմքում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ու Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն են, որոնք հիմնված են ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքների վրա»,-ասել է նա։ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև այդ ուղղությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների կիրառման հարցերը։ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանին տրամադրված 52 միլիոն եվրոյի բյուջետային աջակցության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներում հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու համար։ «Այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ Եվրամիությունը կկիրառի այս գործիքը»,- նշել է վարչապետը։ Նա հավելել է, որ հայկական կողմը հուսով է Եվրոպական միության և անդամ պետությունների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ հնարավորինս արագ ավարտել որոշման ընդունման գործընթացը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն մեկնարկել է բերքահավաքի շրջանը։ Եվրահանձնաժողովի նախագահՈւրսուլա ֆոն դեր ԼայենըԲաքվում հայտարարել է, որԵվրամիությունը 20 միլիոն եվրոարժողությամբ նոր ծրագիր կմեկնարկի, որն ուղղված էխաղաղության խթանմանըտարածաշրջանում։ Նա հայտարարել է նաև, որ ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրելու Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Ըստ նրա՝ նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |