Մամիջանյան. ԵԺԿ-ն ընդունել է, որ Հայաստանում կան քաղաբանտարկյալներ![]() 2 հուլիսի 2026 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ԵԺԿ-ն ընդունել ու պաշտոնապես ճանաչել է, որ Հայաստանում «կան քաղբանտարկյալներ», հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական գործիչ Հայկ Մամիջանյանը կառավարության շենքի դիմացի մայթին անցկացված բողոքի ակցիայի ժամանակ: «Չեն լինում ժողովրդավար երկրներ, որտեղ 50 քաղբանտարկյալներ կան, ընդ որում այդ թիվը մինչև ընտրարշավ էր»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա ընդգծել է, որ կառավարության շենքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը գովաբանել է, իր գնահատմամբ, ժողովրդավարությունը, մինչդեռ մինչև ընտրարշավը, նրա խոսքով, եղել են ավելի քան հինգ տասնյակ քաղբանտարկյալներ։ «Տիկին Ֆոն դեր Լայենն այլ տարբերակ չունի, քան ընդունել, որ Հայաստաում կան քաղաբանտարկյալներ այն պարզ պատճառով, որ նա ներկայացված է ԵԺԿ-ի կողմից։ Իսկ ԵԺԿ-ն ընդունել է բանաձև, որում հստասկ ասվում է, որ Արմեն Աշոտյանն ու մյուսներն ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ ու պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Այնպես որ անկախ այն երգերից, որոնք կերգվեն այս շենքում, ԵԺԿ-ն ընդունել ու պաշտոնապես ճանաչել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»,-ասել է Մամիջանյանը։ Կառավարությունում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը զուգահեռ կառավարության շենքի դիմացի մայթին բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով: Ակցիայի մասնակիցներին չեն թույլատրել մոտենալ կառավարության շենքին, տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |