Արզաքանցյան․ Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն![]() 2 հուլիսի 2026 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է համացանցում տարածված տեղեկություններին այն մասին, թե բռնություն է գործադրել կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ։ «Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն»,-ասել է նա։ Կից գրառման մեջ նա նշել է, որ որոշել էր չխոսել այս թեմայի մասին, բայց քանի որ շատ հարցեր է ստանում, որոշել է ներկայացնել իր դիրքորոշումը։ «Մեր առաջին լուրջ վեճը եղել է հեռախոսազրույցի ընթացքում, ու ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի հեռախոսով բռնություն գործադրել, մինչդեռ այսօր հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում իմ հասցեին։ Համոզված եմ նաև, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մի մարդ, ում ես շատ լավ ճանաչում եմ։ Անուններ չեմ նշի, բայց ուզում եմ հիշեցնել՝ կյանքում գործում է բումերանգի օրենքը, և յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր խոսքերի ու արարքների համար»,-գրել է նա: Արզաքանցյանը հավելել է, որ իր ընտանիքում տարաձայնություններ եղել են միայն ընտրությունների ժամանակ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ նշելով, որ ամուսնու կողմից վերջին տարիներին ենթարկվել է բռնության։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |