Փաշինյան․ ԵՄ շուկան բարձր ստանդարտների շուկա է` չենք կարող դույլով ծիրան տանել![]() 2 հուլիսի 2026 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ԵՄ շուկան բարձր ստանդարտների շուկա է` չենք կարող դույլով ծիրան տանել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի այն որոշմանը, որով Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառվեն, ինչը ենթադրում է, որ որոշ ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն և կներմուծվեն առանց մաքսատուրքի։ Նրա խոսքով՝ չնայած ազատ առևտրային ռեժիմ է, բայց փաստաթղթաշրջանառության և այլ հարցերում կան որոշակի կանոններ, հայտնում է Aysor.am-ը: «ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրեր կիրականացնենք, որպեսզի մասնավոր հատվածի մեր գործընկերներին աջակցենք։ Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ քաղաքական մակարդակում կարելի է արձանագրել, որ արտահանման հարցը լուծված է։ «Հիմա մնում է, որ պրակտիկ մակարդակում կարողանանք այն լուծել։ Սա արդեն մեր աշխատանքն է, դրսի ինստիտուտների անելիքը չէ»,- հավելել է Փաշինյանը։ Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում: Նա նաև ասել է, որ դուռ կբացվի հայկական խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |