Գրիգորյանը և Մորդյուն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը![]() 2 հուլիսի 2026 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուն քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը՝ անդրադառնալով գործընկերության օրակարգի առաջնահերթություններին։ Մասնավորապես, կարևորվել են էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացումը և առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում: Նա նաև ասել է, որ դուռ կբացվի հայկական խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |