Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու![]() 3 հուլիսի 2026 - 10:17 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ Մանավազյանին։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՔՊ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ «Հարգելի լրագրողներ, քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրվեց Արուսյակ Մանավազյանը»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը: Արուսյակ Մանավազյանը չի հայտնել, թե փակ գաղտնի քվեարկության ընթացքում քանի ձայն է ստացել, ինչպես նաև որքան է եղել իր և մյուս թեկնածու Արթուր Հովհաննիսյանի ստացած ձայների տարբերությունը, հայտնում է Factor.am-ը: «Շնորհակալ եմ բարձր վստահության համար։ Քվեարկությունը եղել է փակ գաղտնի, ինչպես նախորդ ընտրությունները, և արդյունքում ընտրվել եմ ես»,- ասել է Մանավազյանը։ Հարցին, թե արդյոք Արթուր Հովհաննիսյանը նեղացած է հեռացել, Մանավազյանը բացասական պատասխան է տվել։ «Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, և մենք շատ գործընկերային ենք։ Սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում»,- նշել է նա։ Մանավազյանի խոսքով՝ վարչապետը ընտրությունից առաջ իրեն որևէ հարց չի ուղղել։ Անդրադառնալով ՔՊ խմբակցության քարտուղարի ընտրությանը՝ Մանավազյանը նշել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվել։ Օրեր առաջ էլ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում՝ հունիսի 25-ին, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահիթեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |