Կոստանյան. ԵՄ հետ անմաքս առևտուրը բացարձակ չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը![]() 3 հուլիսի 2026 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ հետ անմաքս առևտուրը չի հակասում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Բացարձակ չի հակասում։ GSP+ համակարգը, որից օգտվում էր Հայաստանը և դա անում էր նաև այն ժամանակ, երբ արդեն ԵԱՏՄ անդամ պետություն էր, ԵՄ–ն այդ ժամանակ էլ էր անմաքս ապրանքներ արտահանելու հնարավորություն տալիս»,– ասել է Կոստանյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա նաև վստահեցրել է, որ Բրյուսելի խոստացած արտահանման ռեժիմը գրեթե նույնական է GSP+ համակարգին։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն ծրագրում է Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրո հատկացնել, ինչը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն և ազատականացնել Հայաստանից դեպի ԵՄ արտահանվող ապրանքների մոտավորապես 80 տոկոսը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, սակայն միաժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, իսկ երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը։ Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասել է, որ, իր կարծիքով, թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ նկատմամբ ճիշտ կլինի, որպեսզի պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |