Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է ԱՀԿ նախարարական համաժողովին![]() 3 հուլիսի 2026 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվող նախարարական համաժողովին։ Երկրաշարժերի պայմաններում առողջապահական համակարգերի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների զարգացման, փորձի փոխանակման ու համագործակցության ամրապնդման նպատակով համաժողովը Ստամբուլում համախմբել է առողջապահության նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին: Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ռիսկերը և բնական աղետների, մասնավորապես` երկրաշարժերի` առողջապահական համակարգերի վրա ունեցած զգալի ազդեցությունը, նման ձևաչափով միջազգային համագործակցությունը մեր երկրի համար կարևոր նշանակություն ունի ազգային կարողությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |