Փեզեշքիանը՝ Փաշինյանին. Իրանը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում ՀՀ դիրքորոշումը![]() 3 հուլիսի 2026 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանը բարձր է գնահատում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը դժվարին իրավիճակում, ինչպես նաև ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են հետևողականորեն զարգանալ և առավել ամրապնդվել։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։ Փաշինյանը Թեհրանում է՝ մասնակցելու ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |