ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ով կարող է դիմել վարորդական վկայականի վերականգնման համար![]() 4 հուլիսի 2026 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է, թե ովքեր և երբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար ըստ նոր ընթացակարգի, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 6-ից։ «Եթե ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ զրկվել եք 2025-ի մարտ ամսին, և արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը: Եթե զրկման ժամկետը լրանալու է հուլիսի 6-ից հետո՝ օրինակ վարորդական իրավունքից զրկվել եք այս տարվա փետրվարի 10-ին, ապա վարորդական վկայականի վերականգնման համար կարող եք դիմել զրկման ժամկետի լրանալուց հետո՝ 2027-ի փետրվարի 10-ից սկսած մեկ տարվա ընթացքում»,-ասվում է ՆԳՆ տեսանյութում։ Գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել roadpolice.am կայքում՝ ընտրելով զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների ծառայությունը։ Ներկայանալու օրը պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և 50 հազար դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը: «Եթե անհրաժեշտ է ստանալ նոր վարորդական վկայական, պետք է վճարել նաև 12 հազար դրամ, իսկ թվային վարորդական վկայականի դեպքում՝ 6 հազար դրամ պետական տուրք»,-հայտնել է Ներքին գործերի նախարարությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |