Հայաստանում կմշակվի տեխնիկական անվտանգության հայեցակարգ29 հունիսի 2009 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Տեխնիկական անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը հունիսի 29-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:Ինչպես հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը, նշելով, որ հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ» եւ «Հայաստան-Եվրամիություն» 2009-2011 թվականների ծրագրով` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է տեխնիկական անվտանգության ժամանակակից համակարգի ձեւավորումը, այս ոլորտում առկա եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու իրավական դաշտի կատարելագործումը: Նիստում որոշվել է եվրոպական փորձագետների հետ համագործակցությամբ հնարավոր կարճ ժամկետներում մշակել հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող իրավական ակտերը եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները Գալուզին․ ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծման աշխատանքը Նա ասել է, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից ՌԴ ԱԳ փոխնախարար․ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Պապիկյանը մեկնել է Բուլղարիա Այցն աշխատանքային է |