ԱԱԾ-ն հաստատել է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին![]() 4 հուլիսի 2026 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն հաստատել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութն իրենք են տրամադրել իշխանամետ լրատվամիջոցներին։ Արտահոսած կադրերում երկրորդ նախագահն էր «Զվարթնոց» օդանավակայանի անցագրային կետում։ «ՀՀ ԱԱԾ-ն իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկատվությունը»,- հատուկ ծառայությունը նման պատասխան է տվել հարցմանը, հայտնում է Factor.am-ը: Հարց էր ուղղվել, թե հունիսի 14-ին ԱԱԾ վերահսկողության տակ գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային անցակետից ինչպե՞ս են արտահոսել լայն արձագանք ստացած կադրերը։ Ընտրություններից մեկ շաբաթ անց՝ հունիսի 14-ին, իշխանամետ լրատվամիջոցները «Ինչպես էր Քոչարյանը փորձում փախնել երկրից», «Ինչպես է Քոչարյանը փորձում հեռանալ ՀՀ-ից» և «Ինչպես է Քոչարյանը փորձում լքել երկիրը» վերնագրերով կարճ տեսանյութեր են հրապարակել։ Տասներկու վայրկյան տևողությամբ տեսանյութում Քոչարյանը անձնագիրը ձեռքին կանգնած է անցակետում, որը գտնվում է ԱԱԾ սահմանապահների վերահսկողության գոտում, որտեղ այլ անձանց կողմից տեսանկարահանումն արգելված է։ ԱԱԾ-ն պատասխան չի տվել այն հարցերին, թե ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով է ԱԱԾ կատարած տեսանկարահանումը դարձել հանրային, ինչպես նաև ո՞ր պաշտոնատար անձն է նման որոշում ընդունել։ ԱԱԾ պատասխանը գրեթե ամբողջությամբ համընկել է վարչապետ Փաշինյանի՝ ավելի վաղ՝ հունիսի 18-ի մամուլի ասուլիսում հնչեցրած մեկնաբանության հետ։ «Ինչի՞ մասին պետք է ծառայողական քննություն նշանակվի։ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |