Հորդառատ անձրևից հետո Գյումրու կենտրոնական փողոցները հեղեղվել են

Հորդառատ անձրևից հետո Գյումրու կենտրոնական փողոցները հեղեղվել են

PanARMENIAN.Net - Գյումրիում հորդառատ անձրևից հետո քաղաքի կենտրոնական փողոցները հեղեղվել են։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են առաջացած հեղեղումները։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ջրի տակ մնացել Շահումյան փողոցը, հայտնում է Sputnik Արմենիան:

Սոցիալական ցանցերի օգտատերերը նշել են, որ Գյումրիում յուրաքանչյուր անձրևից հետո նման իրավիճակ է առաջացել, քանի որ ջրահեռացման համակարգերը պատշաճ չեն գործել։

Օրեր առաջ Շիրակի մարզում նաև խոշոր կարկուտ էր տեղացել՝ բնակիչներին պատճառելով զգալի գույքային վնաս։ Սոցիալական ցանցերում հրապարակվել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևացել է, որ որոշ բնակավայրերում կարկուտը ձվի մեծության է եղել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---