Սարգսյանն ու Հայրապետյանը քննարկել են ՆԳՆ-ի տեխնոլոգիական արդիականացումը

Սարգսյանն ու Հայրապետյանը քննարկել են ՆԳՆ-ի տեխնոլոգիական արդիականացումը

PanARMENIAN.Net - ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ռազմարդյունաբերության կոմիտեում քննարկել են ՆԳՆ համակարգում հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենական արտադրանքի կիրառման հնարավորությունները Ներքին գործերի նախարարության ենթակա Ոստիկանության և Փրկարար ծառայության գործառնական կարողությունների զարգացման և տեխնիկական արդիականացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի կարիքներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման, ինչպես նաև տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման ուղղություններին։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ներկայացրել է ոլորտում գրանցված նորարարական ձեռքբերումները, տեղական ընկերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև հայկական ինժեներական թիմերի և գիտահետազոտական կենտրոնների կողմից մշակված առաջատար տեխնոլոգիական լուծումներն ու բարձր տեխնոլոգիական արտադրանքը։

Կողմերը կարևորել են տեղական արտադրողների ներուժի առավել արդյունավետ օգտագործումը և հայրենական բարձր տեխնոլոգիական արտադրանքի կիրառման շրջանակի ընդլայնումը ՆԳՆ համակարգում։

Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը կարևոր նախապայման է երկրի անվտանգության ամրապնդման, հայրենական ռազմարդյունաբերության զարգացման և տեխնոլոգիական ինքնաբավության բարձրացման համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---