Հայ ուսանողներն աջակցություն ունեն աշխարհի հայտնի համալսարաններում

PanARMENIAN.Net - «Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) այս պահի դրությամբ Հայաստանից ընդմանեը երեք ուսանող է սովորում, քանի որ մրցակցությունն այստեղ շատ մեծ է: Ըստ վիճակագրական տվյալների, ամեն տարի Հայաստանից շուրջ 10 ուսանող է դիմում ներկայացնում, սակայն ընդունվում է միայն մեկը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է MIT-ի Հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Սլոյանը:



Ըստ Սլոյանի, ինստիտուտում հայազգի ուսանողներն աշխարհի տարբեր երկրներից շուրջ 15-ն են, ամեն տարի ավարտում է 5-6 հայ ուսանող:



Սլոյանն ասել է նաեւ, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը ղեկավարվում է հետեւյալ կարգախոսով` ընդունել գիտելիքներ ունեցող ուսանողներին, անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից: «Ինստիտուտն իր վրա է վերցնում ուսմասն վարձը, իսկ կարիքավոր ուսանողներին կրթաթոշակ է հատկացնում, ապահովում է կացարանով, գրքերով»,-նշել է Տ.Սլոյանը:



Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանում իր գործընկեր` Ակադեմիական համագործակցության ու աջակցության հայկական ասոցիացիայի (ARMACAD) հետ համագործակցությունը թույլ կտա սատարել հայ ուսանողներին, հատկապես, սկզբնական փուլում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---