Փաշինյանը մեկնել է Եկատերինբուրգ, կհանդիպի Միշուստինի հետ![]() 6 հուլիսի 2026 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինի և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևի հետ։ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը նաև հայտնել է. «Լիագումար նիստի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը»։ Նշվում է, որ Ռուսաստանը Փաշինյանի առաջին աշխատանքային այցի վայրն է վերընտրվելուց հետո, և որ մինչ այդ նա այցելել էր միայն Թեհրան՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |