Հորդառատ անձրևից տուժել են Փամբակի գրեթե բոլոր բնակավայրերը![]() 6 հուլիսի 2026 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին տեղացած հորդառատ անձրևից տուժել են Փամբակի գրեթե բոլոր բնակավայրերը: հեղեղը զգալի վնաս է հասցրել համայնքի Եղեգնուտ բնակավայրին, որտեղ անանցանելի են դարձել ինչպես ներբնակավայրային բոլոր փողոցները, այնպես էլ գլխավոր փողոցը՝ հեղեղելով տնամերձ հողատարածքները, մեծ վնաս պատճառելով տնային տնտեսություններին և համայնքային ենթակառուցվածքներին, հայտնում է Փամբակի համայնքապետարանը: Հուլիսի 4-ի երեկոյան ժամերից տեղում աշխատանքներն սկսել է «Փամբակ Կոմունալ» ՀՈԱԿ-ը՝ բնակիչների անմիջական մասնակցությամբ։ Ներկայում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ ջրատարների և փողոցների մաքրման, հողի շերտի հեռացման, ինչպես նաև ներբնակավայրային փողոցների բարեկարգման ուղղությամբ։
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |