«Արմատ մեդիայի» լրագրողներին ՔԿ-ն կանչել է հարցաքննության

«Արմատ մեդիայի» լրագրողներին ՔԿ-ն կանչել է  հարցաքննության

PanARMENIAN.Net - Armat media լրատվական կայքի 10 աշխատակցի հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության։ Տեղեկությունը հայտնել է գործակալության խմբագիր Նելլի Ավետիսյանը, գրում է Sputnik Արմենիան:

«Այս պահին քննչական կոմիտեում ենք: Այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության են հրավիրվել լրագրողները և օպերատորները: Ժամը 11։00-ից մենք այստեղ ենք, դեռևս 1 հոգի է ներս մտել, 9 անձ սպասում ենք»,– ասել է Ավետիսյանը։

Նրա խոսքով` խուզարկությունների ընթացքում առգրավված համակարգիչներն ու աշխատակիցների հեռախոսները մինչ օրս չեն վերադարձվել։

ՔԿ-ն քննչական գործողություններն իրականացնում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում։

Հունիսի 5-ին քննչական կոմիտեն գործողություններ էր սկսել իրականացնել Armat media–ի խմբագրությունում։ Այդ օրը խուզարկությունների ընթացքում առգրավվել էին աշխատակիցների համակարգիչները, հեռախոսները։

 Ուշագրավ
---