ՆԳՆ․ 18,000 անձ կարող է վերականգնել վարորդական իրավունքը՝ սա համաներում չէ, մոդելի փոփոխություն է

ՆԳՆ․ 18,000 անձ կարող է վերականգնել վարորդական իրավունքը՝ սա համաներում չէ, մոդելի փոփոխություն է

PanARMENIAN.Net - Մոտ 18,000 անձ կարող է վերականգնել վարորդական իրավունքը, հայտարարել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետՌուսլան Մարանդյանը՝մանրամասներ ներկայացնելով վարորդական վկայականից զրկված անձանց համար գործող նոր ընթացակարգերի և ժամկետների վերաբերյալ։

Այն քաղաքացիները, որոնց վարորդական իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը ներառյալ, կարող են դիմել վերականգնման համարհուլիսի 6-ից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, հայտնում է Aysor.am-ը:

«Իսկ եթե զրկման ժամկետը դեռ չի լրացել, վարորդը պետք է սպասի դրա ավարտին, որից հետո միայն կկարողանա օգտվել վերականգնման հնարավորությունից՝ դարձյալ մեկ տարվա ընթացքում դիմում ներկայացնելով և վճարելով սահմանված պետական տուրքը»,-հայտնել է Մարանդյանը։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն ասել է, որ «սա համաներում չէ, մոդելի փոփոխություն է», գրում է Panorama.am-ը:

Պատասխանելով խմածության հետևանքով վարորդական վկայականից զրկվելու դեպքերի մասին՝ նա ասել է. «Եթե կան նման մարդիկ, որոնք պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար իրենց զրկելու են վարորդական իրավունքից, 6 տուգանային միավորն իրենց համար 2 օրվա սպառելու հարց է լինելու»։

Արման Չիլինգարյանը ընդգծել է, որ նոր կարգավորումը հնարավորություն է բոլոր այն մարդկանց համար, որոնք պատրաստ են ընդառաջ գնալ պետության մեկնած ձեռքին, փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծ և նոր ստանալ 13 միավոր։

«Նրանք, ովքեր կդրսևորեն հակառակ վարքագիծ, այդ մարդիկ 6 տուգանային միավորը կսպառեն շատ արագ։ Ամենաթույլ աստիճանի ոչ սթափ վիճակում գտնվող անձի դեպքում պատասխանատվությունը բացի տուգանքից, 5 տուգանային միավոր է»,- ասել է Չիլինգարյանը։

Նոր կարգավորումների համաձայն՝ վարորդներին առաջարկվում են ընտրության երկու տարբերակ։

Ստանդարտ ընթացակարգի դեպքում վարորդը պետք է հանձնի որակավորման քննությունները՝ ստանալով սովորական 13 միավորը։

Նոր կարգավորման շրջանակում վարորդը կարող է ընտրել «փորձաշրջանի» տարբերակը, որի դեպքում քննություն հանձնելու փոխարեն ստանում է 6 միավոր, սակայն այս տարբերակը տարածվում է բոլոր կարգերի և ենթակարգերի վրա։

Նոր իրավական կարգավորման նպատակն է հստակեցնել վարորդական իրավունքի վերականգնման գործընթացը, հատկապես այն անձանց համար, որոնք զրկվել էին վարելու իրավունքից 2020 թվականից հետո և որոնց նկատմամբ կիրառված պատժի ժամկետն արդեն ավարտվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---