Եվրախորհրդարանի պատգամավոր Անեմանսը բարձրացրել է Չալաբյանի կալանավորման հարցը![]() 6 հուլիսի 2026 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով՝ առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի հարցերին, հայտնում է Չալաբյանի Հանրային պաշտպանական խումբը: Հարցը վերաբերում է 2026 թվականի հունիսի 24-ին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը և բարձրացվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում։ Եվրապատգամավորը հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականին Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացված դատական վարույթները միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից քննադատության էին արժանացել՝ հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների պահպանման տեսանկյունից։ Այս կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովին ուղղվել է երկու կարևոր հարց։ Արդյո՞ք Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում քննարկվել է Ավետիք Չալաբյանի վերջին կալանավորման հարցը։ Ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում այս գործը՝ Եվրոպական միություն–Հայաստան հարաբերությունների շրջանակում Հայաստանի կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած հանձնառությունների լույսի ներքո։ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միությունը կարևորում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ բարձրացված հարցերը ստանան պատշաճ միջազգային գնահատական և ուշադրություն։ 2026թ․ հունիսի 24-ին, խուզարկվել էր Ա. Չալաբյանի բնակարանը։ Նա ձերբակալվել էր, որից հետո 2 ամսով կալանավորվել: Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Ա․ Չալաբյանը, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, նպատակ է ունեցել խոչընդոտել 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը։ Ըստ վարույթի՝ 2026 թվականի մայիսին նա մեկնել է այլ երկիր և հանդիպումներ ունեցել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ՝ նրանց համոզելու և շահագրգռելու, որպեսզի իրենց պաշտոնեական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործեն այդ նպատակին հասնելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |