Արտաշատում մոտ 97 մլն դրամ արժեքով գույքը կվերադարձվի պետությանը

Արտաշատում մոտ 97 մլն դրամ արժեքով գույքը կվերադարձվի պետությանը

PanARMENIAN.Net - Վարչական դատարանի վճռով հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում գտնվող մոտ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով 4․95 հա մակերեսով հողատարածքը, 66․1 քմ մակերեսով շինությունը (պահակատուն) և 21․1 քմ մակերեսով պահեստը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության, Կադաստրի կոմիտեի և երրորդ անձի միջև կնքված հաշտության համաձայնությունը։

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նշված գույքերի նկատմամբ կգրանցվի ՀՀ սեփականության իրավունքը։

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ 2009 թվականի սեպտեմբերի 12-ին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի «Արտաշատի Ավտոդպրոց» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

 Ուշագրավ
---