Փաստաբան․ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի, տան խուզարկությունը դեռ շարունակվում է![]() 6 հուլիսի 2026 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս չի ավարտվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի, հայտնում է Aysor.am-ը: Փաստաբանը չի հայտնել, թե արդյոք իրավապահները Գագիկ Ծառուկյանի տնից որևէ բան առգրավել են։ «Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ խուզարկությունը դեռ շարունակվում է»,- ասել է Մինասյանը։ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Հունիսի 25-ին հայտնի է դարձել, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել են, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |