Դատարանի որոշմամբ Սերժ Սարգսյանից կբռնագանձվի մոտ 630 միլիոն դրամ

Դատարանի որոշմամբ Սերժ Սարգսյանից կբռնագանձվի մոտ 630 միլիոն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի մոտ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց։

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝

  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38 տոկոսը,
  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,
  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38 տոկոսը,
  • բանկում ներդրված ընդհանուր 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և դրանցից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները,
  • 352 միլիոն 438 հազար դրամ։

 Ուշագրավ
---