«Ռոսատոմն» առաջարկել է ՀՀ-ում կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ատոմակայան![]() 6 հուլիսի 2026 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «Ռոսատոմն» առաջարկել է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ ապագա էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ «Մեր առաջարկը մեծ կամ միջին հզորության կայանն է՝ մեկ կամ երկու էներգաբլոկով, որը տասնամյակներով կփակի սպասվող էներգետիկ պակասուրդը»,- լրագրողներին ասել է Ալեքսեյ Լիխաչովը, հայտնում է Newizv.ru-ն: Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսն ապահովվում է ատոմային էներգետիկայի հաշվին։ Միևնույն ժամանակ, հեռանկարում երկիրը կարող է բախվել հզորությունների պակասի, որը, Լիխաչովի գնահատմամբ, կարող է հասնել մեկ գիգավատի։ «Ռոսատոմի» ղեկավարը նշել է, որ նման սցենարին անհրաժեշտ է նախապես պատրաստվել՝ զարգացնելով նոր էներգետիկ նախագծեր։ Որպես հնարավոր լուծում դիտարկվում է մեկ կամ երկու էներգաբլոկով ատոմային էլեկտրակայանի կառուցումը։ Լիխաչովը նաև ընդգծել է, որ զարգացած ատոմային ոլորտի առկայությունը վկայում է երկրի արդյունաբերական և տնտեսական զարգացման բարձր մակարդակի մասին։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Երևան կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնագիր էին ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին: «Ռոսատոմ Սերվիս» ընկերության հետ իրականացվում է գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը։ Photo. Ria Novosti Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |