«Ուժեղ Հայաստան»․ Իշխանությունների բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին

«Ուժեղ Հայաստան»․ Իշխանությունների բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին

PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին:

«Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։

Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին։

Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն: Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն և հասարակության բարեկեցություն»,- նշված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը:

 Ուշագրավ
---