«Հայաստան» դաշինք․ Գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից![]() 7 հուլիսի 2026 - 11:08 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը դատապարտել է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում իրականացված գործողությունները։ Այդ մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ: «Փաստում ենք. Ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու և ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից և արտացոլում է իշխող վարչախմբի վախերը։ Սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին և տնտեսական անվտանգությանը։ Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը և հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։ Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։ Հրավիրում ենք միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին և կոչ անում հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը»,- նշված է հայտարարության մեջ։ Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |