Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել ու կոչ արել աջակցել հայ ֆերմերներին![]() 7 հուլիսի 2026 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել ու կոչ արել աջակցել հայ ֆերմերներին: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էում և լուսանկարներ հրապարակել: Նա դա ներկայացրել է որպես աջակցություն Հայաստանում ժողովրդավարական ընտրությանը: Կոսը նշել է, որ անցած ամիս Հայաստանում կայացած ընտրություններում քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք հանդես են գալիս Եվրամիության հետ առավել սերտ համագործակցության օգտին։ Նա հավելել է, որ Ռուսաստանը փորձել է ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը, այնինչ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ իր շուկան բացելով այդ ապրանքների զգալի մասի համար։ «Դա էր պատճառը, որ անցած շաբաթ ես այցելեցի Հայաստան և Բրյուսել վերադարձա հայկական ծիրանով լի մի մեծ զամբյուղով։ Դրանց մեծ մասը նվիրեցի ընկերներիս, իսկ մնացածից ջեմ պատրաստեցի: Ընկերներիցս մեկն այդ ջեմն անվանել է «ազատության բանկաներ», ինչը շատ գեղեցիկ ձևակերպում է։ Սուպերմարկետ գնալիս ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ կեռասին: Դա փոքր քայլ է, որով կարող եք աջակցել հայ ֆերմերներին և պաշտպանել երկրի ժողովրդավարական ընտրությունը: Այս նախաձեռնությունը ակտիվորեն խրախուսվում է Եվրամիության պաշտոնյաների կողմից, որոնք նշում են, որ հայկական արտադրանք գնելը մեծ նշանակություն ունի տնտեսության համար»,-ասվում է գրառման մեջ: Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |