ԶԼՄ․ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ–Ահլի» ակումբի հետ![]() 7 հուլիսի 2026 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ, գրում է Sputnik Արմենիան «Alahli Plus» պորտալի վրա հղումով: Պորտալի տեղեկություններով՝ Սպերցյանի տրանսֆերը պաշտոնապես հաստատվել է։ Միևնույն ժամանակ, «Կրասնոդար» և «Ալ-Ահլի» ակումբները դեռևս չեն հաստատել գործարքը։ Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար։ 26-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական ակադեմիայի սան է։ Նա թիմի կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության հաղթող 2024/25 մրցաշրջանում։ Վերջին մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը կատարել է 16 գոլային փոխանցում՝ կրկնելով առաջնության գոլային փոխանցումների ռեկորդը, ինչպես նաև դարձել է 13 գոլի հեղինակ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |