Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3500-ը![]() 7 հուլիսի 2026 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայում հունիսի 25-ի գիշերը տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 3535 մարդ։ Այդ մասին հուլիսի 6-ին հայտնել է երկրի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ AFP գործակալության տվյալներով՝ ևս 16,740 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Որոնողափրկարարական աշխատանքների շարունակման ընթացքում զոհերի թիվը շարունակում է աճել։ Վենեսուելայի իշխանությունները դեռևս տվյալներ չեն ներկայացրել անհետ կորածների թվի վերաբերյալ։ Միավորված ազգերի կազմակերպության գնահատմամբ՝ անհետ կորածների թիվը կարող է հասնել 50 հազար մարդու, հայտնում է Deutsche Welle-ն: Հունիսի 24-ին Վենեսուելայի հյուսիսում՝ երկրի մայրաքաղաք Կարակասից արևմուտք, ընդամենը 39 վայրկյան տարբերությամբ տեղի է ունեցել 7․2 և 7․5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ։ Դրանք դարձել են երկրում վերջին 125 տարվա ամենահզոր երկրաշարժերը։ Հիմնական ցնցումներից հետո գրանցվել են տասնյակ հետցնցումներ, որոնց հետևանքով փլուզվել են բազմաթիվ բնակելի տներ։ Ամենաշատը տուժել է Լա Գուաիրա նահանգը, որտեղ գտնվում են երկրի միջազգային օդանավակայանն ու խոշորագույն ծովային նավահանգիստը։ Երկրաշարժերից հետո երկրի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն և յոթօրյա սուգ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |