Պապոյան․ Առաջին կիսամյակում զբոսաշրջային այցերը ՀՀ ռեկորդային են եղել![]() 7 հուլիսի 2026 - 16:50 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը ռեկորդային է եղել՝ գերազանցելով 1 միլիոնը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար, ինչը ոչ միայն 14.8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար»,- գրել է Պապոյանը։ 2026 թվականի հունիսին Հայաստան այցելել է 216,214 զբոսաշրջիկ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 215,253։2026 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |