Քննարկվել են ՀՀ և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության հարցեր![]() 7 հուլիսի 2026 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 6-ին Ռուսաստանում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական ու գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման, ինչպես նաև բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանը առաջարկել է դիտարկել արդյունաբերական գոտիների զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և համատեղ արտադրության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նշելով, որ դրա իրականացումը կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը, բեռնափոխադրումների դյուրացմանը և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների ու արդյունաբերական համագործակցության զարգացման համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |