Կայծակի հարվածից փլուզված կամուրջը վերականգնվել է

Կայծակի հարվածից փլուզված կամուրջը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածի հետևանքով փլուզված կամուրջը վերականգնվել է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Երկկողմանի երթևեկությունը բացվել է»,–ասված է հաղորդագրությունում։

Կամուրջը փլուզվել էր հունիսի 11-ին, կայծակի հարվածի հետևանքով վնասվել էր երեք ավտոմեքենա։ Երթևեկությունը կազմակերպվել էր հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտիով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---