Ծառուկյանից բացի կալանավորվել է ևս 1 անձ, ևս 1-ը՝ ձերբակալվել![]() 8 հուլիսի 2026 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Դատարանը բավարարել է նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը, հայտնում է 1lurer.am-ը: Քննչական կոմիտեից հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել է, իսկ ևս մեկ անձ ձերբակալվել է։ ՔԿ-ն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ ՔԿ-ում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթի շրջանակում 70-ից ավելի հասցեներում նախօրեին միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |