AAA-ն սփյուռքի նոր առաջնորդներ է պատրաստում29 հունիսի 2009 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) ամառային ծրագրի հիմնական նպատակը սփյուռքի ապագա առաջնորդների նախապատրաստությունն է: Այդ մասին PanARMENIAn.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ստաժավորման ամառային ծրագրի համակարգող Վռամ Կարաքեշիշյանցը: Նրա խոսքով, ծրագրի ստեղծման պատճառը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ հարաբերությունների թուլացումն է: «Ծնվում է սփյուռքի արդեն երրորդ-չորրորդ սերունդը, որոնք լսել են Հայաստանի մասին, գիտեն, որ կա այդպիսի երկիր, բայց դրանից օգուտ չկա: Մենք հույս ունենք, որ մեր ուսանողները, բնակվելով այստեղ, ներ ընկերներ ձեռք կբերեն, կծանոթանան իրենց երկրի ու մշակույթի հետ: Դրանից հետո նրանք կկարողանան այդ ամենը պատմել իրենց ընկերներին ԱՄն-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Մերձավոր Արեւելքում»,- ասել է Կարաքեշիշյանցը` ավելացնելով, որ ծրագրի մասնակիցներից մեկը Հայաստանում լինելու կարճ ժամանակամիջոցում հասցրել է ամուսնանալ:«Մենք չենք աջակցում հայրենադարձությանը, դա չէ մեր խնդիրը: Մենք պարզապես հույս ունենք, որ սփյուռքի երիտասարդ սերունդը օգտակար կլինի Հայաստանին արտասահմանում»,- հայտնել է ծրագրի համակարգողը` ավելացնելով, որ ստաժավորման ամառային ծրագրին մասնակցելու հնարավորությունը կունենան միայն 10-15 ուսանողներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |