Սպասվում է անձրև, որոշ հատվածներում հորդառատ, 2-4 աստիճանով կհովանա![]() 8 հուլիսի 2026 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում hուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևանում hուլիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 28-30 աստիճանի, իսկ երեկոյան +21...+23 աստիճանի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |