Թումասյան․ Ո՞վ է հաշվարկել առյուծին ներարկված քնաբերի դոզան, կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը![]() 8 հուլիսի 2026 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Իրավաբան, անասնաբույժ Դավիթ Թումասյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծի անկմանը քնեցնելուց հետո, մի շարք մասնագիտական հարցեր է բարձրացրել ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես, նա հարց է բարձրացրել, թե ո՞վ է հաշվարկել առյուծին ներարկված քնաբերի դոզան, կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը: «Առյուծների ընդհանուր քանակն ամբողջ երկրագնդում չի գերազանցում 27.000-29.000-ը, և երեկ մեկ առյուծի անկումը տրամաբանական է՝ պետք է մեծ աղմուկ բարձրացներ նաև համաշխարհային մակարդակով: Իրավական տեսանկյունից անպատասխան են մնացել հետևյալ էական հարցերը (առնվազն չեն հանրայնացվել)՝ 1․ Ի՞նչ անհրաժեշտություն կար այդ առյուծներին տեղափոխել կենդանաբանական այգի և մինչ այդ նրանց պահման պայմաններում ի՞նչ է փոխվել, որ այդ անհրաժեշտությունն առաջացավ հենց հիմա: Որքանո՞վ էր տեղափոխումն իրավաչափ և հիմնավոր: 2․ Ուղեկցող հիվանդությունների ցանկը տպավորիչ է, սակայն դրանք ա՞յն աստիճանի էին, որ կարող էին հանգեցնել մահվան: Հազարավոր կենդանիներ և մարդիկ տարիներով ապրում են և՛ լյարդի ցիրոզով, և՛ այլ նշված հիվանդություններով: 3․ Հաշվի առնելով կենդանիների տեղափոխումը՝ արդյ՞ոք ներկա է եղել մասնագիտացված անասնաբույժ և իրականացվել է կենդանիների նախնական զննում, որը կենդանիների տեղափոխումից առաջ պարտադիր է: 4․ Ո՞վ է հաշվարկել քնաբերի դոզան, և կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը, քանի որ քնաբերի դոզան հաշվարկվում է անհատապես՝ կենդանի քաշի 1 կգ-ի հաշվով: 5․ Կենդանաբանական այգի հասնելուն պես՝ կենդանիները ենթարկվե՞լ են բժշկական զննման, թե՝ ոչ, իսկ եթե ոչ՝ ապա ինչո՞ւ: Հ.Գ. Շատերի համար նորություն կլինի, սակայն գրում եմ ոչ միայն որպես իրավաբան, այլ նաև որպես դիպլոմավորված անասնաբույժ»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |