Սուրենյան․ Հուլիսի 9–ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի՝ կգրանցվի 36-37 աստիճան տաքություն![]() 8 հուլիսի 2026 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9–10–ը Հայաստան կներթափանցեն արևադարձային տակ օդային հոսանքներ, հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հուլիսի 9–ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի։ Ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտն ու Երևանը, որտեղ հուլիսի 10–ին և 11–ին կգրանցվի 36–37 աստիճան տաքություն»,–ասել է նա: Հուլիսի 9-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, բացառությամբ հյուսիսային առանձին շրջանների՝ Շիրակը, Լոռին և Տավուշը, որտեղ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ։ Հուլիսի 8-ին Հայաստանը շարունակելու է գտնվել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով օրվա ընթացքում անձրևները որոշակի ընդմիջումներով շարունակվելու են։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Երևանում hուլիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 28-30 աստիճանի, իսկ երեկոյան +21...+23 աստիճանի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |