Օգոստոսի 29-30-ին կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Օգոստոսի 29-30-ին կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ին անցկացվելու է «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը;

Այն միտված է Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։

Հեծանվային արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի՝

  • մասնակիցը կարողանա առանց դադարի հեծանիվ վարել առնվազն 25 կմ,
  • մասնակիցն ունենա բժշկի թույլտվություն կամ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք, որը չի պարունակի հեծանվային արշավին մասնակցելու հակացուցումներ,
  • մասնակիցը պատրաստակամ լինի օգոստոսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։

Մասնակիցներն արշավին մասնակցելու են իրենց սեփական հեծանիվներով, ընդ որում թույլատրվելու են միայն մեխանիկական հեծանիվները։

Արշավի ավարտին անցկացվելու է եզրափակիչ միջոցառում, որի ընթացքում բոլոր մասնակիցներին շնորհվելու են հավաստագրեր։ Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։

Հեծանվային արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է hetsanvayinarshav2026@gov.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ տվյալները՝

  • մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և հեռախոսի համարը (մարզ, համայնք, բնակավայր),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
  • բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---