Դեսպան․ ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP-ից Իրանի համար որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծվի![]() 8 հուլիսի 2026 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավաստիացրել է, որ TRIPP նախագծի իրականացման հետևանքով Իրանի համար որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծվի, հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին: Նա հավելել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգում առաջնահերթ պետք է լինեն այդ նախագծից բխող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների կանխումը, հայտնում է Panorama.am-ը: «Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն և դրանք են այս նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը»,- ասել է նա: Դեսպանը նաև նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումից անցել է ընդամենը 20 օր, սակայն այդ ընթացքում արդեն արձանագրվել են խախտումներ։ «Ուստի, Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա ու պատասխան տրվի այդ անհանգստություններին»,-ասել է նա: Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP -ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |